Թուրքիայի որոշ քաղաքների փողոցներում այս ամառ սկսել են գործել սարքավորումներ, որոնք կօգնեն կերակրել անտուն կենդանիներին: Որպեսզի սարքավորումը ջուր և կեր տա, անհրաժեշտ է դրան դատարկ պլաստիկե շիշ հանձնել, գրում է Vesti.ru-ն:
Առաջին նման սարքավորումները հայտնվել են Իզմիրում և Ստամբուլում: Դրանք աշխատում են արևային մարտկոցներով: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ կերի համար ծախսերը «կփակվեն» ստացված երկրորդական հումքով: