Չորս մարդ 50.8 հազար դոլար են հավաքել բրիտանացի ֆոտոմոդել Ջոզի Քաննիգհեմը ծննդաբերությանը հետևելու համար: Նրանցից երկուսը երեխայի լույս աշխարհ գալը կնկարեն տեսախցիկով, իսկ մյուս երկուսն ուղղակի կնայեն: Ավելին, բրիտանուհին կցանկանար այդ տեսագրությամբ DVD սկավառակ թողարկել: Այս մասին գրում է Mirror-ը:
Ծննդաբերությունը նկարողներից յուրաքանչյուրը 20 հազար դոլար է վճարել, իսկ երկու ուղղակի «դիտորդները» երկու անգամ ավելի քիչ են վճարել: Որոշ տվյալներով` ծննդաբերությունը նկարահանել ցանկացել են երկու լրագրողներ, իսկ մյուս երկուսը մոդելի մոլի երկրպագուներն են: