Լեդի Գագան և Թոնի Բենեթը սեպտեմբերի 23-ին կթողարկեն համատեղ ջազային ալբոմ, հաղորդում է THR-ը:
Cheek to Cheek ալբոմի մեջ կմտնեն այսպես կոչված «Մեծագույն ամերիկյան երգահանի» մի շարք երգեր, որոնք գրվել են 1920-1960-ական թթ. բրոդվեյյան մյուզիքլների, հոլիվուդյան կինոֆիլմերի և ձայնագրող ընկերությունների համար: Երաժշտի կողմից ձայնագրված երգերի թվում էին Ջորջ Գերշվինի և Քոուլ Փորթերի ստեղծագործությունները:
Համատեղ ալբոմի վրա 28-ամյա Լեդի Գագան և 87-ամյա Բենեթը աշխատել են 2011 թվականից: Այդ ժամանակ ձայնագրվել էր նրանց համատեղ The Lady is a Tramp երգը Բենետի Duets II ալբոմի համար: