Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան որոշել է լքել իր պաշտոնը:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան հույս ուներ, որ կկարողանար համոզել Սաբելյային մնալ իր պաշտոնում, սակայն 58-ամյա մասնագետը չի ցանկացել փոխել իր որոշումը և որոշել է հեռանալ:
Գրոնդոնան արդեն սկսել է փոխարինող փնտրել Սաբելյային: Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը կարող են զբաղեցնել Խոսե Պեկերմանը, ով լքել է Կոլումբիայի ազգային հավաքականը, «Բարսելոնա»-ի նախկին մարզիչ Խերարդո Մարտինոն, ինչպես նաև « Ատլետիկո»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: Սպասվում է, որ մոտ ժամանակներս պարզ կլինի, թե ով է փոխարինելու Սաբելյային: