Կատալոնական «Բարսելոնա»-ն շուտով պայմանագիր կկնքի «Լիվերպուլ»-ի պաշտպան Դանիել Ագերի հետ: Այս մասին հայտնում է The Independet-ը:
Աղբյուրը նշում է, որ երկու ակումբները արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Ագերը « Բարսելոնա» կտեղափոխվի 12 մլն ֆունտ ստերլինգի դիմաց:
Այժմ ամեն ինչ կախված է «Բարսելոնա»-ից, որը պետք է ֆուտբոլիստի հետ համաձայնեցնի անձնական պայմանագրի կետերը: Ինքը՝ Ագերը, դեմ չէ լքելու Անգլիան և պատրաստ է նույնիսկ աշխատավարձի կրճատման, միայն թե հանդես գա «Բարսելոնա»-ում: