Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

61-ամյա Սերժիկը Անժելայի, Աննայի, Արաքսիի ու Լուսինեի հետ պոռնկատուն է աշխատացրել Լոռիում

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սերժիկ Դարչինյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ:
61-ամյա Սերժիկ Դարչինյանը մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար:

Այս հանցավոր արարքի կատարման համար Սերժիկ Դարչինյանն առաջին անգամը չի դատվում: Նույն արարքի համար նա 2012 թվականի նոյեմբերի 29-ին դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Ըստ ներկա դատական ակտի՝ 2011 թվականի ապրիլին Սերժիկ Դարչինյանը վարձակալել է Վանաձոր քաղաքի բնակիչ Ռ. Գ.-ին պատկանող՝Լոռու մարզի Շահումյան համայնքի «Թեժ լեռ» տեղանքում գտնվող «Ագնի» ռեստորանային համալիրը և փաստացի ղեկավարել է այն:

Նախորդ քրեական գործի քննության ընթացքում Դարչինյանը կարճ ժամանակով դադարեցրել է «Ագնի» ռեստորանի գործունեությունը, ապա 2012 թվականի հունիսից նորից աշխատեցրել է այն:

Աշխատանքի ընթացքում ծանոթացել է մարմնավաճառուհիներ Անժելայի, Աննայի, Արաքսիի ու Լուսինեի հետ: Անժելայի ու Լուսինեի հետ պայմանավորվել է, որ մարմնավաճառ ցանկացող հաճախորդ ունենալու դեպքում կկանչի նրանց:

Ըստ դատական ակտի՝ 2012 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի ապրիլ ամիսը Սերժիկ Դարչինյանը, օգտագործելով ու փաստացի ղեկավարելով «Ագնի» ռեստորանային համալիրը, 3 հազարից մինչև 5 հազար դրամ վարձավճարով ռեստորանի հարմարեցված սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է ռեստորանի տղամարդ հաճախորդներին ու մարմնավաճառներին՝ ստանալով գույքային օգուտ ու նպաստելով մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Սերժիկ Դարչինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Առաջադրված մեղադրանքում Սերժիկ Դարչինյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, որ «Ագնի» ռեստորանն աշխատեցնելու ընթացքում ունեցել է տարբեր հաճախորդներ, որոնց մեջ եղել են զույգեր՝ տղամարդիկ ու կանայք, ովքեր ցանկության դեպքում մի քանի ժամով օգտվել են ռեստորանի ննջասենյակներից:

Դրանք տրամադրելու համար զույգերից վերցրել է երեքից հինգ հազար դրամ՝ կապված այն բանի հետ, թե քանի ժամով են զբաղեցրել ննջասենյակը:

Իրեն չի հետաքրքրել, թե ռեստորան եկող զույգերը սիրեկաննե՞ր են, թե՞ ամուսիններ, կամ՝ ինչո՞վ են զբաղվում ննջասենյակում:
Եղել են դեպքեր, երբ զույգերն իրենք են սննդամթերքը բերել, ինքը միայն պատրաստել ու մատուցել է սնունդը: Որևէ անգամ ինքը հաճախորդի համար աղջիկ չի հրավիրել, չի ծանոթացրել հաճախորդի հետ, մարմնավաճառների հետ պայմանավորվածություն չի ունեցել:

Անժելան ու Արաքսյան իրենց ընկերների հետ երկու անգամ այցելել են ռեստորան, զվարճացել, առանձնացել են ննջասենյակներում: Աղջիկները «Ագնի» են եկել հիմնականում նույն տղաների հետ, իրեն հետաքրքիր չի եղել՝ նրանք մարմնավաճառնե՞ր են, թե՞ տղաների սիրածները: Նրանցից վերցրել է միայն տրամադրած ննջասենյակի ու մատուցած սննդի գումարը:

Մինչև այս հոդվածով նախորդ անգամ դատվելը՝ շատ աղջիկներ են հաճախել «Ագնի»: Դատվելուց հետո ինքը աղջիկներից շատերի այցերը դադարեցրել է, որևէ մարմնավաճառի հետ առնչություն չի ունեցել:

Դատարանը Սերժիկ Դարչինյանի պատճառաբանություններն անհիմն ու անարժանահավատ է գնահատել:

Ըստ մարմնավաճառների՝ Սերժիկ Դարչինյանը հաճախորդ տղամարդկանցից հաճախ վերցրել է ամբողջ «սպասարկման», նաև՝ մարմնավաճառի հետ սեռական հարաբերություն ունենալու գումարը: Մարմնավաճառին տվել է հինգ հազար դրամ, սենյակի համար վերցրել է երեք հազարից հինգ հազար դրամ՝ կախված տարվա եղանակից ու «կլիենտից»:

Մարմնավաճառուհիներից մեկը իր ցուցմունքում նշել է, թե Սերժիկ Դարչինյանը «կլիենտ» լինելու դեպքում կանչում էր Արաքսյային, Լուսինեին, Աննային, «որ մեկին ասի, որին թողնի՝ շատ մարդու էր կանչում»:

Դատվելուց հետո Սերժիկը նորից ռեստորան է կանչել իր մտերիմ մարմնավաճառներին, «համագործակցել է» նրանց հետ՝ ասելով, թե գումարի կարիք ունի:

«Ագնի» ռեստորանային համալիրը քարաշեն կառույց է, գտնվում է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին: «Ննջասենյակները» տեղավորված են երկրորդ հարկում:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Դարչինյանի մեղքը պոռնկությանը նպաստելու համար: Նախորդ դատավճռով սահմանված ու պայմանականորեն չկիրառված պատիժը մասնակիորեն գումարվել է այս դատավճռով նշանակված պատժին:

Սերժիկ Դարչինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, ու վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի ազատազրկումը՝ առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Սերժիկ Դարչինյանի պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու օրից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին բերել Դարչինյանն ու իր շահերի պաշտպանը:

Ըստ բողոքի՝ Սերժիկ Դարչինյանը չի կատարել իրեն մեղսագրված արարքը, նա մարմնավաճառների ու նրանց հաճախորդների հետ չի համագործակցել, չի նպաստել նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Դարչինյանն աշխատեցրել է ռեստորանահյուրանոցային համալիրը, գումար է վերցրել մարդկանց սպասարկելու համար:
Պաշտպանը միջնորդեց արդարացնել Սերժիկ Դարչինյանին, կայացնել արդարացման դատավճիռ:

Սերժիկ Դարչինյանն ասաց, թե ինչպես նախորդ անգամ չէր հասկացել, թե ինչի համար դատվեց, այնպես էլ հիմա չի հասկանում: Ինքը հանցանք չի գործել, չի կատարել այն արարքը, որի համար դատապարտվել է:

Ինքը ոչ մի մարմնավաճառի կամ ոչ մի տղամարդու չի զանգահարել, չի կանչել «Ագնի»: Դրա ապացույցը հեռախոսային վերծանումներն են, որոնցով ակնհայտ է դառնում, որ ինքը մարմնավաճառուհիներին չի զանգել:

Նա ճանաչել է Անժելային: Բայց Անժելան, օրինակ, ապրիլի 16-ին՝ Հայաստանի ոստիկանության օրը, «Ագնի» է գնացել ոստիկան Արսենի հետ: Ասել են՝ եկել ենք մեր միլիցիայի օրը նշելու: Ինքն էլ ասել է՝ լավ եք արել: Ու նշել են «իրանց հավեսով»:

Սերժիկ Դարչինյանը նշեց, թե «Ագնի» ռեստորանահյուրանոցային համալիրից ընդհանրապես շատ ոստիկաններ են օգտվել: Նրանցից ոմանք, ըստ Դարչինյանի, գնացել, կերել-խմել են ու ասել են՝ հետո փողը կտանք: Երբ իր համբերության բաժակը լցվել է, ինքն ասել է. «Էսպես չի լինի, պետք է վճարեք, ես ծախսեր եմ անում, ապրանք եմ առնում, պարտքեր ունեմ»:

Դարչինյանի կարծիքով՝ ոստիկաններին դուր չի եկել, որ ինքը նրանցից գումար է պահանջել: Դրա համար էլ վրեժխնդիր են եղել՝ այս գործը գլխին սարքելով: Որովհետև մարմնավաճառուհի վկաներն ասել են, թե իրենք ցուցմունք են տվել ոստիկանների թելադրանքով:

Վերաքննիչ դատարանը ցանկացավ, որ Դարչինյանը կոնկրետացնի՝ ինչքա՞ն գումար են պարտք եղել ոստիկանները, ի՞նչ գումար է պահանջել Դարչինյանը, որ նրա դեմ «թշնամացել են» ոստիկանները:

Դարչինյանը կոնկրետ գումար չնշեց, ասաց, որ չի հիշում:
Դատարանն էլ նկատեց, որ առանց կոնկրետացման այդ հայտարարությունը շատ վերացական է:

Դարչինյանն ասաց, թե ի տարբերություն «դավադիրների»՝ ինքը հիշաչար չէ, չի ուզում մարդկանց վատություն անել…

Դարչինյանը որպես իր դեմ լարված «դավադրության» մասնակից նշեց նաև մարմնավաճառուհի Անժելային: Նա նախորդ քրեական գործի քննության ժամանակ Դարչինյանի օգտին է ցուցմունք տվել: Իսկ հետո մոտեցել է նրան ու ասել. «Քո օգտին ցուցմունք տվեցի, բայց դու ինձ վերաբերմունք ցույց չտվեցիր»:

«Ի՞նչ վերաբերմունք էր ուզում իրականությունն ասելու համար»,- տարակուսեց Դարչինյանը՝ նշելով, թե մարմնավաճառուհին «վերաբերմունք» ասելով՝ երևի գումար տալը նկատի ուներ: Միայն թե ինքը նրան ինչո՞ւ պիտի գումար տար, նա իրականությունն է ասել, ոչ թե իրեն լավություն է արել:

Բայց «վերաբերմունքի» չարժանացած Անժելան, ըստ Դարչինյանի, թշնամացել է, միացել ոստիկանների «դավադիր» խմբին ու այս անգամ Դարչինյանի դեմ այնպիսի ցուցմունքներ է տվել, որոնք իրականությանը բոլորովին չեն համապատասխանում:

Սերժիկ Դարչինյանը նույն միտքը կրկնում էր վեց-յոթ անգամ, մինչև որ վերաքննիչի դատավորների համբերությունը սպառվեց, նրանք դիտողություն արեցին ամբաստանյալին:

Դարչինյանը վերաքննիչ դատարանին խնդրեց, որ Լոռու դատարանի նման չդատի, այլ երևանյան դատարան լինելով՝ տարբերվի ու ճիշտ դատի, այսինքն՝ իրեն արդարացնի:
Սերժիկ Դարչինյանի խնամքին է ոտքն անդամահատված հաշմանդամ կինը:

Դատարանի դահլիճում ներկա բարեկամն ասաց, թե իրենք պայքարում են, որ Սերժիկը չազատազրկվի, թե չէ ո՞վ պիտի խնամի խեղճ կնոջը: Տղա էլ չունեն, իսկ աղջիկներն իրենց ընտանիքներն ու հոգսերն ունեն, «դուրս են գնացել՝ էրկու կոպեկ աշխատելու»:

Բարեկամն ասաց, թե Սերժիկը շատ կորուստներ կրած, դրա արդյունքում մի քիչ էլ «համակարգը խախտված» մարդ է, վաթսունմեկ տարեկան, կարո՞ղ է չորս տարի ազատազրկում կրել ու դուրս գալ: Բարեկամի նկարագրությամբ՝ «Ագնի» համալիրը մի ամայի տեղում է, սարի փեշին: Նախկին վարձակալության ընթացքում Սերժիկը պարտք է եղել տիրոջը, հետո համալիրն աշխատեցրել է տիրոջ պահանջով, որ գումար աշխատի, պարտքը փակի, նոր միայն հանձնի:

«Ես չէի ուզում աշխատել էնտեղ, բայց պարտքը ստիպեց: Ես ոչ մի ավելորդ դրամ չեմ վերցրել հաճախորդներից՝ միայն սննդի ու սենյակի արժեքը: Ես մեղավոր չեմ…»,- հավաստիացնում էր Դարչինյանը:

Նա անվերջ նույն նախադասություններն էր կրկնում նաև ամբողջ ժամանակ, մինչ դատարանը խորհրդակցական սենյակում էր:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սերժիկ Դարչինյանի ու նրա շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ:

Եթե այս դատական ակտը չբողոքարկվի, ապա մեկ ամիս հետո՝ դատավճիռն ուժի մեջ մտնելուն պես, Սերժիկ Դարչինյանը կալանավայր կուղարկվի, որ կրի չորս տարի ազատազրկումը:

Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո հիասթափված Դարչինյանն ասաց, թե իր համար Երևանի դատարանը Լոռու դատարանից ոչ մի բանով չտարբերվեց…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում