Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին դարձել է բրազիլական «Գրեմիո»-ի գլխավոր մարզիչ:
Այս մասին հայտնում է ակումբի Twitter-ի պաշտոնական էջը: Սկոլարին «Գրեմիո» է վերադարձել 18 տարի անց: Նա ակումբում աշխատել է 1993-1996 թվականներին: Այդ ընթացքում 65-ամյա մասնագետը «Գրեմիո»-ի հետ նվաճել է 7 տիտղոս՝ այդ թվում դառնալով Բրազիլիայի առաջնության հաղթող և Լիպերտադորեսի գավաթակիր:
Նշենք, որ Սկոլարին հեռացվել էր Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից այն բանից հետո, երբ աշխարհի առաջնության ժամանակ թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կիսաեզրափակիչում ջախջախիչ պարտություն կրելով Գերմանիայի ընտրանուց 1:7 հաշվով: