30 Seconds To Mars խմբի շրջագայության դադարների ժամանակ Ջարեդ Լետոն իրեն արձակուրդ է ձևակերպել: Ի տարբերություն շատ հայտնիների, ովքեր նախընտրում են Պորտոֆինոն և Իբիցան, 42-ամյա երաժիշտը իր ավագ եղբոր՝ Շենոնի հետ մեկնել է Պոնցա կղզի: Իտալական նահանգի նեղ փողոցներով զբոսնելիս Լետոն, սովորության համաձայն, լայն շապիկ և թեթև տաբատ է կրել, որի տակից երևացել են կարմիր պուտերով գուլպաները, հաղորդում է super.ru-ն:
Գիշերային զբոսանքի ժամանակ Ջարեդ Լետոյին երեք աղջիկներ են ուղեկցել: Երաժիշտը սիրալիիր շփվել է իր ուղեկցուհիների հետ՝ ախորժակով շոկոլադե պաղպաղակ վայելելով: Կեսգիշերին մոտ Լետոն իր խմբի հետ մոտորանավակ է նստել և ուղևորվել զբոսանավ՝ շարունակելու երեկույթը: