Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հարուցված գործը «քաղաքական վրեժ է», կարծում է The Wall Street Journal պարբերականը: Նշվում է, որ, ըստ երևույթին, Վրաստանում ժողովրդավարությունը սկսում է նահանջել:
Պարբերականը նշում է, որ Բալթիայի սահմաններից դուրս հետխորհրդային երկրներից Վրաստանն առաջինն էր, որ բռնեց ժողովրդավարության ուղին այն բանից հետո, երբ Միխեիլ Սաակաշվիլին գլխավորեց «Վարդերի հեղափոխությունը» և դարձավ երկրի նախագահ:
«Դատախազությունը մի քանի ամիս ուսումնասիրել է այն ամենը, ինչ արել է Միխեիլ Սաակաշվիլին իր 10-ամյա նախագահության ընթացքում` փորձելով գտնել ինչ-որ մի բան, որը կարելի է որպես մեղադրանք ներկայացնել: Լավագույնը, որ դատախազը կարողացավ գտնել, այն էր, որ Սաակաշվիլին չարաշահել է իր լիազորությունները` օգտագործելով հատուկ նշանակության ջոկատն ընդդեմ ժողովրդավարության` 2007-ին փակելով ընդդիմության հեռուստաալիքը»,- ասվում է հոդվածում: