Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է թիմի նորեկ Դիվոկ Օրիգիի մասին.
«Ես Օրիգիին համարում եմ աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Նա իր մասին խոսեցնել տվեց աշխարհի առաջնության ժամանակ, սակայն մենք նրան հետևում էինք ավելի վաղուց: Բելգիացին ունի բոլոր տվյալները, որպեսզի դառնա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ:
Նա շատ արագ է, ագրեսիվ և տեխնիկապես շատ լավ է պատրաստված: Ես նրա մեջ գնահատում եմ նաև այն, որ ունի աշխատելու և միշտ ավելի լավին ձգտելու ունակություն: Հաջորդ մրցաշրջանը նա կանցկացնի «Լիլ»-ում, իսկ այնուհետև մեր կազմը կհամալրի հիանալի ֆուտբոլիստ»-, Ռոջերսի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը: