Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Սփյուռքահայերը ցանկանում են մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման, երիտասարդ առաջնորդների և Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիները հուլիսի 29-ին այցելել են Ազգային ժողով:

Նրանք հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այսպիսի ծրագրերը ոչ միայն Հայաստանը տեսնելու, հայերեն սովորելու հնարավորություն են ընձեռում Սփյուռքի մեր հայրենակիցներին, այլև նպաստում են հայի ինքնության ամրապնդման, ազգային խնդիրները միջազգային հանրությանը ներկայացնելուն և համախմբված գործունեություն ծավալելուն:Գ.Սահակյանը անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, նշել է, որ Հայաստանը հզոր է Սփյուռքով, Լեռնային Ղարաբաղով և միասնական է ողջ հայությանը հուզող խնդիրների լուծման գործում:

ԱԺ նախագահ Սահակյանը նաև պատասխանել է ամառային դպրոցի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Սփյուռք գործակցության խորացմանը, սփյուռքահայությանը վերաբերող ծրագրերի շարունակականությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված միջոցառումներին, ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը:

Ադրադառնալով արտագաղթին վերաբերող հարցին՝ ԱԺ նախագահը նշել է, որ նորանկախ Հայաստանն ունի հզոր ներուժ՝ իր շուրջը համախմբելու ողջ հայությանը, և տնտեսությունը զարգացնելու դեպքում արտագաղթն էապես կնվազի:

Պարսկահայ համայնքի ներկայացուցչի կողմից առաջարկություն է հնչել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցեն նաև նաև սփյուռքահայությանը:

Գ.Սահակյանը պատասխանել է, որ ժամանակին այդ այդպիսի առաջարկություն հնչել է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից: Ցանկալի է սփյուռքահայության մասնակցությունը հայրենիքի քաղաքական կյանքին, սակայն կան կազմակերպչական լուրջ խնդիրներ, որոնց լուծումը ժամանակ է պահանջում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ նմանատիպ ծրագրերը կբազմապատկվեն, և Սփյուռքի հայկական համայնքների ներկայացուցիչները հնարավորություն կունենան Հայաստանում նաև կատարելագործելու հայերենը:

Սփյուռքահայ երիտասարդները ծանոթացել են ԱԺ կառուցվածքին, գործունեությանն ու ծրագրերին: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 120 սփյուռքահայ երիտասարդներ Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Շվեդիայի, Ուրուգվայի, Իտալիայի, Վրաստանի հայկական համայնքներից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում