Հուլիսի 29-ին, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 4 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
Հուլիսի 29-ին, ժամը 17.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հանրային-1» լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները Սևանա լճում նկատել են քաղաքացու, ով քամու հետևանքով ափից հեռացել է և չի կարողանում հետ վերադառնալ:
Ջրափրկարարները ջրից անվնաս դուրս են բերել Լ. Ա.-ին (ծնվ. 1957 թ.):
Հուլիսի 29-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին (83 տ) շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
Հուլիսի 29-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան Ուլնեցու փողոցի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն ընկել է, չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
Հուլիսի 29-ին, ժամը 11.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հանրային-2» լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները ջրում նկատել են քաղաքացու, ով չի կարողանում լողալ:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ն. Ս.-ին (ծնվ. 1997 թ.) և ցուցաբերել համապատասխան բուժօգնություն: