Եվրամիության խորհուրդը երեքշաբթի օրը հավանության է արժանացրել Եվրահանձնաժողովի` ԵՄ օգնությունը Սիրիայի բնակիչներին 50 մլն եվրոյով ընդլայնելու առաջարկությունը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԵՄ խորհրդի մամլո ծառայությանը: Ընթացիկ տարում ԵՄ-ի կողմից սիրիացիներին մարդասիրական օգնությունը կկազմի 150 մլն եվրո:
Գումարները նախատեսված են Սիրիայում հակամարտությունից ամենաշատը տուժած շրջանների բնակիչների, ինչպես նաև հարևան երկրներում ապաստանած փախստականների համար: