Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսի հայրը՝ Խուան Կարլոս Կաբրալը, առևանգվել է երկու հանցագործների կողմից:
Կաբրալն իր ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ նրան կանգնեցրել են երկու անծանոթներ: Ավելի ուշ Կաբրալի ավտոմեքենան հայտնաբերվել է հանցագործության դեպքի վայրից մի քանի մետր այն կողմ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Տևեսը մի քանի հեռախոսազանգ է ստացել: Նրանից գումար են պահանջել, որպեսզի ազատ արձակեն իր հորը: Չնայած դեռ չկան պաշտոնական տեղեկություններ, սակայն նշվում է, որ Տևեսի հայրը արդեն ազատության մեջ է: