«Լիվերպուլ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենն իր հիացմունքն է արտահայտել Քրիշտիանու Ռոնալդուի խաղով: Նա պորտուգալացուն համարում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը:
«Իմ կարծիքով` Ռոնալդուն ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Քրիշտիանուն կատարյալ ֆուտբոլիստ է: Նա արագավազ է, բազմաթիվ գոլեր է հեղինակում, ընդ որում` ինչպես երկու ոտքերով, այնպես էլ գլխով: Ռոնալդուն մեծ վարպետ է: Չկա այնպիսի բան, որ նա չկարողանա անել»,- Goal. com-ը մեջբերում է Օուենի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր է: «Ռեալ»-ի հետ նա նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը: