Կատալոնական «Բարսելոնա»-ի փոխնախագահ Խավիրե Ֆաուսն ամփոփել է 2013/14թթ մրցաշրջանի ֆինանսական արդյունքները:
Կատալոնացիների եկամուտը նախորդ մրցաշրջանում կազմել է 530 մլն եվրո: Դա ռեկորդային է ակումբի համար: 2012/13թթ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի եկամուտը կազմել է 490 մլն եվրո:
Ակումբի պարտքն անցած մրցաշրջանում նվազել է 44 մլն եվրոյով: Ներկայիս ղեկավարության աշխատանքի ընթացքում ընդհանուր առմամբ պարտքը նվազել է 143 մլն եվրոյով: