Շվեդիայի կենտրոնական հատվածում տեղակայված Կոլմորդենի կենդանաբանական այգում ծնվել են երկու փոքրիկ պանդաներ: Կենդանիները լույս աշխարհ են եկել հունիսի վերջին, բայց կենդանաբանական այգու տնօրինությունը գրեթե մեկ ամիս այդ լուրը գաղտնի է պահել: Նորածիններին անվանել են Փլոփ և Փոլլի: Նրանց ծնողները ծնվել են Ֆրանսիայում և տեղափոխվել են Շվեդիա 2011 թ.: Այգու այցելուները կկարողանան փոքրիկ պանդաներին տեսնել օգոստոսի վերջից ոչ շուտ՝ նշում է շվեդական The Local-ը: Աշխարհում հաշվվում է այդ տեսակի կենդանիներից 2,5 հազարից ոչ ավելի: