Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը, ով պաշտոնապես «Ռեալ Սոսյեդադ»-ից «Ատլետիկո» է տեղափոխվել, բուժզննում անցնելուց հետո 6-ամյա պայմանագիր է ստորագրել մադրիդյան ակումբի հետ: Այդ մասին է հայտնում «Ատլետիկո»-ի պաշտոնական կայքը:
Տրանսֆերային գործարքի արժեքը 30 մլն եվրո է կազմել: Նախորդ մրցաշրջանում Գրիզմանը 50 հանդիպում է անցկացրել իր նախկին թիմի կազմում և 20 գոլ հեղինակել:
Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում մասնակցել է աշխարհի 2014 թվականի առաջնությանը: