Լեհական Յարոսլավ քաղաքի քահանա Մարիան Ռեյչելը վստահ է, որ հենց սատանան է իր հետ կապի մեջ մտել: Մութ ուժերից քահանան առաջին հաղորդագրությունը ստացել է այն բանից հետո, երբ անհաջող փորձել է դուրս քշել հրեշներին փոքրիկ աղջկանից: Մարիանի խոսքերով՝ սատանան հիմա իրեն սպառնում է sms հաղորդագրությունների միջոցով և պահանջում է հրաժարվել աղջկա հոգու համար պայքարից:
«Շատ մարդիկ ուղղակի չեն կասկածում, որ սատանան վաղուց օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաները»,- հայտարարել է քահանան:
Ըստ հայր Մարիանի խոսքերի՝ այն բանից հետո, երբ իրեն չի հաջողվել չար ուժերը դուրս բերել աղջիկներից, նա սկսել է տեքստային հաղորդագրություններ ստանալ Սատանայից՝ գրում է Austrian Times-ը:
«Նա դուրս չի գա այս դժոխքից: Նա իմն է: Ովքեր նրա համար աղոթում են՝ մեռնելու են»,- գրված է Մարիանի ստացած հաղորդագրություններից մեկում: