Եվրոպական ֆուտբոլի գրանդերը ցանկանում են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի իրավունքները:
Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ:
Bild-ի տեղեկությունների համաձայն` Ռոյսի տրանսֆերի ձեռքբերման հիմնական հավակնորդներն են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն: