ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը կհանգեցնի նրա փոխարեն ավելի վտանգավոր խմբավորման գալուն՝ կարծում է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Այդպիսով նա համաձայնվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Ֆլինի կարծիքի հետ, որն ավելի վաղ նման հայտարարություն էր արել:
«Մեր փոխարեն կարող է հայտնվել նաև ԻԼԻՊ-ը («Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»): Նա ամեն ինչ ճիշտ ասաց»,- հայտարարել է Աբու Մարզուկը: