Այս տարի ամենամեծ և պայծառ սուպելուսինը կլինի օգոստոսի 10-ի 21:05-ից մինչև օգոստոսի 11-ի 6:50: Այդ գիշեր մինչև Լուսին հեռավորությունը կկազմի 356.800 կմ՝ հայտնում է korrespondent.net-ը:
Սուպելուսնի ժամանակ Երկրի արբանյակը թվում է սովորականից 14%-ով ավելի մեծ և 30%-ով ավելի պայծառ: Այս երևույթը դիտվում է լիալուսնի և կամ նորալուսնի՝ Երկրի և Լուսնի առավել մոտենալու պահի համընկնելու արդյունքում: