Հյուսիսային Ռեյն Վեստֆալում երեք անհայտ մարդիկ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել գերմանական Վուպերտալ քաղաքի սինագոգի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ին՝ հղում կատարելով Rheinische Post-ին:
Բարեբախտաբար, տուժողներ չկան: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներից մեկին: Նա 18-ամյա դեռահաս է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: