Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Google-ի միջոցով հնարավոր է կանխատեսել ֆոնդային շուկայի անկումը

Ըստ Բոստոնի համալսարանի և Ուորիքի բիզնես-դպրոցի վերլուծաբանների հետազոտության՝ շուկայի հաջորդ «անկումը» հնարավոր է կանխատեսել Google որոնողական համակարգում որոշակի հարցումների միջոցով: Նրանք այդ հարցումների ավտոմատ նույնականացման մեթոդ են մշակել շուկայի զարգացման ընդհանուր միտումը կազմելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:

2004-2012թթ. տվյալների դեպքում կիրառական մեթոդը ցույց է տալիս, որ բիզնեսի և քաղաքականության թեմայով հարցումների ավելացումը նախորդում է անկումներին ֆոնդային շուկայում:

Հետազոտողները պնդում են, որ այդ մեթոդիկան կարող է ֆինանսական վերլուծաբաններին օգնել կանխագուշակել շուկայի անկումները: Այդպիսով հարցումները Google-ում նախազգուշացնող նշաններից առաջինն են, որոնց արժե ուշադրություն դարձնել:

«Որոնողական հարցումների զեկույցները մեզ հնարավորություն են տալիս ավելի շատ բան իմանալ այն մասին, թե մարդիկ ինչպես են առցանց տեղեկություն հավաքում նախքան իրական աշխարհում որոշում ընդունելը: Այդպիսով պոտենցիալ կա, որ այդ տվյալներն օգտագործեն կանխատեսելու համար՝ մարդկանց մեծ խմբեր ինչ կարող են անել իրական կյանքում»,- բացատրում է հետազոտության առաջատար հեղինակ Չեսթեր Քյորմը:

Տվյալ հետազոտության ընթացքում գլխավոր առաջադրանքը եղել է բառերի կոնկրետ տեսակի որոշումը, որոնք կարող են կապ ունենալ հանրային շահ ներկայացնող վարքի հետ:

Նախորդ հետազոտությունների արդյունքում Քյորմն ու նրա գործընկերները պարզել են, որ Google-ի և «Վիքիպեդիայի» օգտագործման մասին տվյալները կարող են վաղ զգուշացումներ պարունակել ֆոնդային շուկայի դինամիկայի մասին: Քյորմն ու նրա թիմն ալգորիթմի մշակման համար ըստ քանակի որոշել են «Վիքիպեդիայում» օգտագործված յուրաքանչյուր բառի նշանակությունը, ինչը հնարավորություն է տվել բառերը դասակարգել ըստ թեմաների, օրինակ՝ «բիզնես» կատեգորիային վերաբերում են այնպիսի հարցումներ, ինչպիք են՝ «բանկ» կամ «կառավարում»:

Հետո գիտնականները Google Trends-ի միջոցով փորձել են պարզել՝ որքան հաճախ են այդ բառերը 2004 և 2012թթ. ընթացքում որոնել ամերիկացի օգտատերերը: Այդպես նրանք պարզել են բիզնեսի թեմայով հարցումների հաճախության համամասնական կախվածությունը ֆոնդային շուկաների անկումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում