Ընդամենը մի քանի օրվա ընթացքում «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ ֆիլմի առաջին թրեյլերը դարձել է 2014-ի ամենադիտվող կինոթրեյլերը՝ հաղորդում է THR-ը:
Տեսանյութն ու նրա կրկնօրինակները YouTube-ում հավաքել են 36,4 մլն դիտումներ: Տարվա նախորդ ռեկորդը պատկանում է «Նինձա կրիաների» թրեյլերին՝ 31 մլն դիտում:
«Մոխրագույնի 50 երանգները» նկարահանվել է Էրիկ Լեոնարդ Ջեյմսի համանուն գրքի հիման վրա և մեծ էկրաններ կբարձրանա 2015թ. փետրվարի 14-ին: