Thursday, 18 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել

Ով, ում վրա, և ինչու է կրակել Վերնիսաժում․ փաստաբանին սպառնացել են հրազենով

«ForRights.am»-ը գրել է.

«Էդ օրը եկան 7-8 տղամարդիկ ու իմ էրեխուն բառիս բուն իմաստով հիվանդանոցից գողացան-տարան դատարան: Ոչ մեկիս բանի տեղ չդրեցին, ես հաշմանդամ մարդ եմ, ինձ բրդեցին-գցեցին գետնին ու վրայովս անցան, հետո 7 ժամ ես բոքսում եմ եղել»,- «ForRights.am»-ին պատմեց «Վերնիսաժի» գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի հայրը` Սամվել Հովհաննիսյանը:

Վալերիի շահերը ներկայացնող փաստաբան Լեւոն Բաղդասարյանը փորձել է թույլ չտալ Հովհաննիսյանի տեղափոխումը, քանի որ ունեցել է հերթապահ բժշկի տեղեկանք այն մասին, որ հրազենային 3 վնասվածք ստացած Վալերին վիրահատությունից հետո խնամքի կարիք ունի և այդ պահին նա չէր կարող մասնակցել որեւիցե քննչական գործողության:
«Ինձ ուղղակի դուրս հանեցին հիվանդասենյակից եւ սպառնացին, որ եթե նորից փորձեմ ներս մտնել, ապա հրազեն կգործադրեն: Ես զրկվեցի իմ վստահորդի կողքին լինելու իրավունքից»,- «ForRights.am»-ին տված հարցազրույցում ասաց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Շտապօգնության աշխատակիցը փաստաբանին հայտնել է, որ իրենք պետք է ընդամենը տեղափոխեն Հովհաննիսյանին դատարան, սակայն տղայի վիճակն այնքան ծանր է եղել, որ բժիշկը մնացել է նրա կողքին մինչեւ դատաքննության ավարտը, որը տեւել է մոտ 4 ժամ:
«Կես ժամը մեկ ցավազրկող էին ներարկում: Վալերի Հովհաննիսյանն ի վիճակի չէր որեւէ կերպ մասնակցելու իրեն վերաբերող դատական գործընթացին: Նա միայն կարողանում էր մի կերպ շուրթերը շարժել` հասկացնելով, որ ջուր է ուզում: Ես դատարանում առարկել եմ քննիչի գործողությունների դեմ, Վալերի Հովհաննիսյանն ի վիճակի չէր այդ պահին գիտակցելու, թե ինչ գործողություններ են կատարվում իր նկատմամբ, կարելի է ասել, որ դատարանը որոշում է կայացրել այդ պահին անմեղսունակ անձի նկատմամբ»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը:

Դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշմամբ` Վալերի Հովհաննիսյանի խափանման միջոցը ընտրվել է կալանք 2 ամիս ժամկետով եւ նրան կալանավայր են տեղափոխել հենց դատարանի դահլիճից` պատգարակով: Սակայն տղայի վիճակն այնքան ծանր է եղել, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում չեն ընդունել Վ. Հովհաննիսյանին` խորհուրդ տալով նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, փոխարենը Վալերիին տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց, որտեղ էլ նա գտնվում է մինչ օրս:

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը կարծում է, որ իր վստահորդը խոշտանգումների է ենթարկվել եւ պատրաստվում է այս գործով դիմել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան: «Վալերի Հովհաննիսյանին կալանավորելով` քննիչն ու դատարանը խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 11 հոդվածի պահանջը` այն է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
15 տարի Ռուսաստանում ապրած 29-ամյա Վալերի Հովհաննիսյանը Հայաստան էր եկել ամուսնանալու նպատակով, հավանած աղջիկ էլ ուներ, սպասում էր մինչեւ նա ուսումն ավարտի, սակայն մայիսի 17-ին Վերնիսաժում հնչած կրակոցները կտրուկ փոխեցին Վալերիի կյանքը: Այդ օրը Վալերին իր ավտոմեքենայով գնացել էր ընկերոջը` Ներսես Մելքոնյանին հիվանդանոց տանելու: Ավտոմեքենան կայանել էր Վերնիսաժի տարածքում եւ բարձրացել էր ընկերոջ տուն, մոտ 10 րոպե անց երբ միասին վերադարձել էին մեքենայի մոտ, այնտեղ հանդիպել էին Գոռ Առաքելյանին, ում բարկացրել էր այն փաստը, որ Վալերիի ավտոմեքենան փակել էր իր ճանապարհը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում