Գերմանիայի խոշորագույն կոմերցիոն բանկի՝ Deutsche Bank AG-ի մաքուր շահույթը 2014-ի II եռամսյակում 29%-ով նվազել է՝ կապված հարկային վճարումների ավելացման հետ: Այս մասին հայտնում է vestifinance.ru-ն՝ հղում անելով բանկի մամլո հաղորդագրությանը:
Ըստ հաղորդագրության՝ բանկի մաքուր շահույթն ապրիլ-հունիսին նվազել է մինչև 237 մլն եվրո՝ 2013-ի նույն շրջանի 334 մլն-ի համեմատ:
Deutsche Bank-ի եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ տարվա 8.2 մլրդ եվրոյից նվազել է 4%-ով՝ դառնալով 7.86 մլրդ եվրո:
Եկամուտը պարտքային արժեթղթերի, արժույթների և հումքային ապրանքների առևտրից մնացել է անցած տարվա II եռամսյակի մակարդակի վրա՝ 1.83 մլրդ եվրո:
Անցած եռամսյակում բանկի հարկային վճարումները 2013-ի նույն շրջանի համեմատ աճել են 49%-ով՝ հասնելով 679 մլն եվրոյի: