Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ապաստան տրամադրել Իրաքի Մոսուլ քաղաքի քրիստոնյա փախստականներին: Դրա համար ֆրանսիական կողմը պատրաստվում է նրանց համար դյուրացնել ապաստան ստանալու ընթացակարգը՝ հայտնում է El Mundo պարբերականը:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի խոսքով՝ Փարիզը պատրաստվում է օգնել նրանց, ովքեր փախել են «Իսլամական պետության» գրոհայիններից և թաքնվել Քրդստանի տարածքում
«Եթե նրանք ցանկանան, կարող են ապաստան ստանալ Ֆրանսիայում»,- նշել է Ֆաբիուսը: Նույն կարծիքի է նաև Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնյովը: Մոտ ժամանակներս քրիստոնյա ընտանիքների մի մասը պետք է Մոսուլից ժամանի Փարիզ: