Չե՞ք կարող պատկերացնել Միրանդա Քերին կարմրահեր: Այդ դեպքում հետևեք չինական Ochirly ապրանքանիշի նոր գովազդային արշավին, որի նկարահանման հարթակում մոդելը հայտնվել է հենց այդպիսի մազերով՝ հայտնում է spletnik.ru-ն:
Սակայն նոր նախագծին մասնակցելու համար ոչ միայն Քերն էր ստիպված փոխել մազերի գույնը: Մոդելներ Ավա Սմիթն ու Լինդսի Վիքսոնը նույնպես նոր կերպարներով են:
Պրոմո-կադրերում աղջիկները ներկայացնում են ապրանքանիշի աշուն-ձմեռ-2014 հավաքածուն, որի ստեղծման համար դիզայներին ոգեշնչել է 60-ականների ոճը:
Լուսանկարիչը հայտնի Մարիո Տեստինոն է: