Փիթսբուրգում (Փենսիլվանիա) բնակվող ընտանեկան զույգը փորձել է որդուն բուժել մթությունից ունեցած վախից (նիկտոֆոբիա)՝ նրան փակելով մեքենայի բեռնախցիկում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Լենհարթները երեխային գայթակղել են կոնֆետներով ու փակել բեռնախցիկում՝ դա կրկնելով երեք անգամ՝ ատրակցիոնների այգի ուղևորության ժամանակ:
Ծնողների դաստիարակչական մեթոդների մասին խնամակալ մարմինների ներկայացուցչին պատմել է տղայի ավագ եղբայրը: Դրանից հետո երեխաներին հանձնել են հարազատներին, իսկ ծնողների դեմ հարուցվել է քրեական գործ՝ երեխայի կյանքի համար սպառնալիք ստեղծելու փաստով:
Դատարանում Ջեֆրին և Դենիելը պատմել են, որ բեռնախցում փակված երեխային լուսարձակ են տվել, և որ տանից մինչև այգի ճանապարհը եղել է 15 կմ: Դատարանը ծնողներին պարտավորեցրել է այցելել հոգեթերապիայի կուրսերի և դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման: