«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքում և Սիրիայում վերահսկում են գազի ու նավթի հանքավայրերի մեծ մասը և Դամասկոսում ու Բաղդադում զբաղվում են հում նավթի վաճառքով՝ իրենց ակտիվիստների բազաներն ընդլայնելու համար: Այս մասին Ria Novosti-ին հայտնել է ԱՄՆ միջազգային հարաբերությունների խորհրդի աշխատակից Ջանին Դևիդսոնը:
«Ինքնահռչակ խալիֆայությունը կրկնապատկել է իր ջանքերը Սիրիայում և ձեռնարկել գրոհների շարք, որոնց հետևանքով կարողացել է վերահսկողության տակ վերցնել Սիրիայի տարածքի 35%-ը և գործնականում նավթի և գազի բոլոր հանքավայրերը»,- գործակալությանն ասել է Դևիդսոնը:
Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների գրաված տարածքների, նրանց վերահսկողության տակ անցած ռեսուրսների մասշտաբներն «աննախադեպ են ծայրահեղական խմբավորումների ամբողջ պատմության ընթացքում»: