Միջազգային փորձագետների խմբին արդեն երրորդ անգամ չի հաջողվում հայտնվել Ուկրաինայի արևելքի այն մասում, որտեղ կործանվել է մալայզիական Boeing 777-ը: Նրանց խոսքով՝ օդանավի անկման վայր տանող ճանապարհին և դրա շրջանում մարտերը շարունակվում են:
Փորձագետները որոշել են ռիսկի չդիմել և չգնալ օդանավի անկման վայր՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Նիդերլանդների և Ավստրալիայի փորձագետների խումբը չի լքել Դոնեցկը, որպեսզի հայտնվի Ուկրաինաի արևելքում (օդանավի) կործանման վայրում: Ներկայում օդանավի անկման վայր տանող ճանպարհին և ճանապարհի շրջանում մարտերը շարունակվում են»,- ասվում է Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարության հայտարարության մեջ: