Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ ակումբի հաջողությունները, պատահականություն չեն, այլ կատարած աշխատանքի արդյունք:
« «Ատլետիկո»-ի հաջողությունները պատահականություն չեն: Դա կատարած աշխատանքի արդյունք է: Քայլ առ քայլ շարժվում էինք դեպի մեր նպատակը:
Սկզբում «Ատլետիկո»-ն նվաճեց Եվրոպայի Լիգայի գավաթը, այնուհետև՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, Իսպանիայի գավաթը: Նախորդ մրցաշրջանում դարձանք Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայում դուրս եկանք եզրափակիչ»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է AS-ը: