Ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը, Բեն Կաորդինը, Ջեն Շահինը և Ջիմ Ռիշին դատապարտել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ քրեական հետապնդման փաստը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Սենատորների տարածած հայտարարությունում նշվում է, որ նրանք հիասթափված են՝ կապված Վրաստանի նախկին նախագահի քրեական հետապնդման հետ:
«Իհարկե, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա կառավարությունն ունեցել են թերություններ, և երկրի հետագա ժողովրդավարական զարգացման համար կարևոր նշանակություն ունի օրենքի գերակայությունը, սակայն քրեական հետապնդումը չպետք է դառնա քաղաքական վրեժի զենք, հատկապես այն ժամանակ, երբ Վրաստանը կանգնած է որոշակի մարտահրավերների առջև»,- ասվում է հայտարարությունում: