ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի տեղակալ Թոնի Բլինկեն երկուշաբթի ասել է, որ Ղրիմը կասկածելի «հաղթանակ» է Ռուսաստանի համար:
«Ղրիմը ռուսական տնտեսության համար մեռյալ բեռ կդառնա: Այն տարեկան առնվազն 7 մլրդ դոլար է պահանջում բյուջեի աջակցման և թոշակների վճարման համար, 15-16 մլրդ դոլար պետք է ներդնել ենթակառուցվածքում, և ռուսները հարց են տալիս իրենք իրենց, թե ինչո՞ւ այդ գումարները չեն ներդնում Ռուսաստանում…
Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները նոր էներգիա են հաղորդել ՆԱՏՕ-ին: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա սեպտեմբերի գագաթնաժողովին, սական այժմ կա պաշտպանական ծախսերի կրճատման միտման շրջադարձի հեռանկար: Դա նաև եվրոպացիներին ստիպել է սկսել ձեռնարկել հստակ քայլեր՝ Ռուսատսանի էներգետիկ կախվածության նվազեցման բարեփոխման ուղղությամբ»,- ասել է նա: