Չինաստանից, ԱՄՆ-ից ու Ճապոնիայից երկրաֆիզիկոսները ցույց են տվել, որ Լուսնի միջուկը պետք է շրջապատված լինի հեղուկ շերտով: Նման եզրակացության հեղինակները եկել են համակարգչային մոդելավորման հետևանքով: Հետազոտությունը հրապարակված է Nature Geoscience ամսագրում:
Հեղուկ շերտը բարակ հյուսվածք է աստենոսֆերայի՝ Երկրի արբանյակի ստորին մանտիայի ու Լուսնի միջուկի միջև, որը միջուկը ծածկում է անհավասար կերպով:
Նման հեղուկ շերտի հայտնվելը մասնագետներն համարում են արբանյակի միջուկում տատանումների արդյունք` պայմանավորված Լուսնի գրավիտացիոն փոխազդեցությամբ:
Իրենց հետազոտության մեջ գիտնականները ուշադրություն են հրավիրել Լուսնի գրավիտացիոն դաշտում պարբերական փոփոխությունների վրա, որի ժամանակ Լուսնի միջուկը սահում է արբանյակի ներսը, իսկ հեղուկ շերտը կատարում է քսուքի դեր:
Գիտնականները ներկայումս պետք է ստուգեն իրենց տեսության ճշմարտացիությունը: