Մամուլին հայտնի են դարձել հանգուցյալ Մարգարեթ Թետչերի անձնական թիկնապահի շոկային խոստովանությունները: Նրա խոսքով՝ Երկաթե լեդին իմացել է, որ իր աջ ձեռքը` սըր Փիթեր Մորիսոնը, մանկապիղծ է: Սակայն պաշտոնյայի կենսագրության սարսափելի մանրամասները հայտնի են դարձել միայն չինովնիկի մահից հետո` 1995թ., հայտնում է Independent-ը:
Թետչերի նախկին թիկնապահը՝ Բերրի Սթիվենսը, լրագրողներին խոստովանել է, որ Թետչերին զգուշացրել է Մորիսոնի առնչությամբ:
1980-ին դառնալով Պահպանողական կուսակցության ղեկավար` Մորիսոնը սեքս երեկույթներ է կազմակերպել անչափահասների մասնակցությամբ:
Դրա մասին լուրերն ակտիվորեն պտտվում էին մամուլում: Ըստ իշխանության որոշ ներկայացուցիչների՝ պաշտոնյայի գործողություններից տուժել է մի քանի տասնյակ սան Հյուսիսային Ուելսի մանկատներից:
«Ես նրան միամիտ չէի անվանի: Ավելի շատ, Թետչերը հրաժարվում էր հավատալ, որ իր շրջապատում կարող են լինել նման մարդիկ»,- պատմել է Բերրին:
Այդուհանդերձ, մինչ այժմ ուղղակի ապացույցներ այն բանի, որ Թետչերի նախկին գործընկերը սեքսուալ հանցագործություններ է կատարել տղաների նկատմամբ, չկան: