Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հուսով է, որ թիմն առաջիկա մրցաշրջանում ևս հաջողության կհասնի՝ նվաճելով տիտղոսներ: Հիշեցնենք, որ 2013/14թթ մրցաշրջանում «Ռեալ»-ը դարձել է Իսպանիայի և Չեմպիոնների Լիգայի գավաթակիր:
«Ցանկանում եմ, որ «Ռեալ»-ը հաղթի բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցելու է: Մեր ակումբը, մարզիչները, հիանալի թիմակիցներս ու ես կանենք հնարավորը մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն երեկ վերադարձել է արձակուրդից ու ԱՄՆ-ում միացել թիմին, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում: Ռոնալդուն առայժմ մարզվում է անհատական ծրագրով՝ բարելավելու ֆիզիկական վիճակը: