Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունից հետո բռնկվել է վառելիքի ռազմավարական գլխավոր պահեստարանը, հայտնում է Ria Novosti-ն:
Կայանի աշխատակիցների խոսքով՝ դա ավելի կսրի պաղեստինյան անկլավի բնակիչների էներգամատակարարման խնդիրը: Վնասված հաղորդալարերի և ոչնչացված ենթակայանների պատճառով խնդիրներ կան նաև կապված էլեկտրաէներգիայի բաշխման հետ: