Thursday, 28 03 2024
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը

«Իմ ընկերությունում հարկային պարտավորություններ չկան». Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), բողոքարկել է ՊԵԿ-ի ակտը

Օրերս ֆինանսների նախարարությունը երկրորդ անգամ հրապարակեց ոչ բարեխիղճ հարկ վճարողների ցանկը, որոնց մոտ հարկային մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 651.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է առաջադրվել: Ամենախոշոր հարկային պարտավորություններն արձանագրվել են «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ում՝ 428.5մլն դրամի: Այս ընկերությունը, հիշեցնենք, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, որն արդեն իսկ հայտարարել է, թե համաձայն չէ այդ թվերի հետ, և որ իր ընկերությունում հարկային հարցերի հետ կապված անճշտություններ չկան:

Հակոբ Հակոբյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն իսկ բողոքարկել են իրենց ընկերության նկատմամբ կիրառված ակտը և սպասում են պատասխանին: «Ներկայումս մենք բողոքարկել ենք այդ ակտը, որը պետք է քննարկվի պետեկամուտների կոմիտեում: Առայժմ քննարկումներ չեն սկսվել, բայց եթե այդտեղ էլ հստակություն չմտցվեց, մենք կդիմենք դատարան,- ասաց Հակոբյանն ավելացնելով,- ես շարունակում եմ պնդել, որ այդտեղ անճշտություն կա: Չի կարող այդքան հսկայական գումարի հարկային պարտավորություն առաջանալ: Դա հաստատ հաշվապահական վրիպակ է, ուրիշ ոչ մի բան: Ես վստահ եմ, որ ամեն ինչ կպարզաբանվի»:

Հակոբյանը հավատում է Հովիկ Աբրահամյանի «սկսած գործին» և կարծում է, որ այն հաջողության կհասնի, եթե լիարժեք քաղաքական կամք դրսևորվի: «Մենք բոլորս գիտենք, թե ովքեր են ստվերում աշխատում, իրենք էլ շատ լավ գիտեն դա: Եվ եթե նրանք ցանկանան դուրս գալ, ցանկացած ժամանակ էլ դուրս կգան: Պարզապես քաղաքական կամք է պետք»: Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք այսօրվա կառավարությունը դրսևորում է այդ քաղաքական կամքը, Հակոբյանն արձագանքեց. «Այո, բայց այսօրվա քաղաքկանության մեջ եղած որոշ անձինք խանգարում են այդ պրոցեսին: էդ մարդիկ, այսօրվա իշխող կուսակցության մեջ եղած որոշ այլ անձինք, ովքեր նախանձում են այսօրվա կառավարությանը, խանդով են նայում այս գործընթացներին և դրանով էլ խանգարում են կառավարության այսօրվա գործողություններին»,- ասաց գործարարը՝ չմանրամասնելով, թե հատկապես ում նկատըի ունի կառավարությանը նախանձողների թվում:

Հակոբյանը չկարողացավ ասել, թե ինչպես կարող է Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հաջողվել գործարարներին ստվերից դուրս բերել, երբ Հայաստանում գործող ամենախոշոր և ստվերում աշխատող ընկերությունները հենց նրանց են պատկանում: «Ես չեմ կարող ասել, որքանով կստացվի, որքանով՝ ոչ, բայց եթե ցանկություն կա, ապա ողջունելի է: Իսկ թե իրենք ինչ են անում՝ դա արդեն չգիտեմ: Ես չեմ կարող ասել՝ նրանք բիզնես ունեն, թե ոչ, կառավարում են այդ բիզնեսները, թե ոչ: Բայց սկսած գործը շատ ողջունելի է, ու եթե հաջողվի գործարարներին բերել հավասար մրցակցային դաշտ, միայն ուրախալի կլինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում