Ռոբերտո Ասսիսը՝ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի գործակալը, նշել է, որ կիսապաշտպանը կարիերան շարունակելու է մինչև 42 տարեկան դառնալը:
Բացի այդ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոնալդինյոն հեռացել է «Ատլետիկո Մինեյրո»-ից: Գործակալը նշել է, որ նոր ակումբի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս:
«Ռոնալդինյոն կխաղա մինչև 42 տարեկան դառնալը: Թե ինչ է նրան սպասվում առաջիկայում, կհայտարարենք չորեքշաբթի օրը»,- 34-ամյա ֆուտբոլիստի գործակալը: