Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Նարդիով 700 հազար դրամ «կրված» Վահագին ընկերները դանակ ու աղ են տվել, որ իրեն մատաղ անի

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նարեկ Խուդոյանի, Դավիթ Միքայելյանի և Ցոլակ Նասոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը հիմնավորված է գնահատել, որ «Մեվրիկար» ՍՊԸ-ն ստանձնել է Հրազդան քաղաքի «Լազուր» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնաշենքի և կոմպրեսորային արտադրամասի տանիքների նորոգման աշխատանքների կատարումը:

Դրանց ընթացքում նորոգող բրիգադի կազմում աշխատող, Հրազդան քաղաքի բնակիչ Նարեկ Խուդոյանը համաքաղաքացի Վահագն Ա.-ից նրա և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, «սխալն ուղղելու, մաքրությունը պահելու, տղա մնալու» համար 2012 թվականի մայիսի 14-ին պահանջել է 700 հազար դրամ, իսկ նույն օրը փողը չտալու դեպքում սպառնացել է գումարը կրկնապատկել:

Պահանջված գումարը մարելու պատրվակով Խուդոյանը Վահագնին առաջարկել է նարդի խաղալ: Բայց խաղում, բնականաբար, հաղթել է ինքը, և Դավիթ Միքայելյանի և Ցոլակ Նասոյանի հետ նախնական համաձայնությամբ արդեն հիշատակված բռնություններն իրագործելու սպառնալիքով Վահագնից պահանջել են 1 միլիոն 400 հազար դրամ:

Վահագնը սպառնալիքների ազդեցության տակ հաջորդ օրը՝ մայիսի 15-ին, Նարեկ Խուդոյանի պահանջով գնացել է իր բնակարան, վերցրել իր ընտանիքին պատկանող ոսկեղենը, գրավադրել «Ինեկոբանկում», որի դիմաց վերցրած 754 հազար դրամն ամբողջությամբ հանձնել է Նարեկ Խուդոյանին՝ խոստանալով մնացած 650 հազար դրամն էլ տալ հետագայում:

Ընդհանուր իրավասության դատարանում Նարեկ Խուդոյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե տանիքի նորոգման աշխատանքներ է կատարել Դավիթ Միքայելյանի, Ցոլակ Նասոյանի, Վահագն Ա.-ի և այլոց հետ:

Վահագնին ճանաչել է մոտ չորս-հինգ տարի: Իրենք ապրում են նույն շենքի տարբեր մուտքերում:

Իրենց աշխատանքային հարաբերությունները եղել են նորմալ: Իրենք մտերիմ են եղել, միասին ճաշել են, միասին գնացել են աշխատանքի ու վերադարձել են տուն:

Մի օր աշխատավայրում զրուցելու ժամանակ ինքն ասել է, թե իրեն գումար է պետք՝ պապիկի գերեզմանը կառուցելու համար:
Վահագնն ասել է, թե բանկում 1 միլիոն 500 հազար դրամ ավանդ ունի, կարող է օգնել: Ինքն էլ համաձայնել է:

Վահագնը գնացել է տուն, որ բանկի փաստաթղթերը բերի, բայց եկել ու ասել է, թե հնարավոր չէ, քանի որ ավանդը կնոջ անունով է գրանցված: Բայց ասել է, թե բոլոր դեպքերում կօգնի, քանի որ տանը ոսկեղեն ունեն, գրավ կդնի ու գումար կտա:

Միասին գնացել են, Վահագնը տուն է բարձրացել, մի քանի րոպե հետո իջել է՝ ասելով, թե ոսկեղենը բերել է:

Գնացել են բանկ, ինքը սպասել է դրսում:

Վահագնը ներս է մտել, ոսկեղենն իր անունով գրավադրել է, դրա դիմաց ստացել է 750 հազար դրամ, որից վերցրել է 2 հազար դրամը, մնացածը տվել է իրեն: Ինքն այդ բանկում մի ոսկե իր է ունեցել՝ 51 հազար դրամ արժեքով: Վահագնի տված գումարով իր ոսկին հանել է գրավից, միասին վերադարձել են աշխատանքի:

Հետո Վահագնի առաջարկով գնացել են «Կռոյի օբյեկտ» կոչվող ռեստորան, ճաշել են, այնտեղ Վահագնը խոստացել է գումարով օգնել նաև Դավիթին, քանի որ նա ասել է, թե գումար է պետք՝ դստերը վիրահատության տանելու համար:

Ռեստորանում Վահագնի տրամադրությունը բարձր է եղել, նա մինչև անգամ պարել է, ոչ մի դժգոհություն չի արտահայտել:
Խուդոյանը հայտնել է նաև, թե տանիքի նորոգման աշխատանքների ընթացքում անձրևոտ օրերին պատահել է, որ գործընկերներով նարդի կամ թղթախաղ են խաղացել:

Ինքը Վահագնի հետ խաղացել է «Սնիկերսի» դիմաց, Վահագնը պարտվել է, բայց գումար չի ունեցել ու «Սնիկերսը» չի առել:
Այնուհետև Վահագնը մի չորս օր աշխատանքի չի եկել: Ինքն անհանգստացել է, զանգել է նրան, որ տեղեկանա, թե ինչ է պատահել: Սակայն հեռախոսն անհասանելի է եղել:

Ինքը զանգել է նրա կնոջը, ով ասել է, թե Վահագնը աշխատանքի կգա, բայց նա չի եկել:

Մի քանի օր հետո գիշերվա ժամը երկուսի սահմաններում Վահագնի կինը մի կնոջ հետ իրենց տուն է եկել, պահանջել 750 հազար դրամ կամ իրենց ոսկեղենը:

Հաջորդ օրը իրեն ու Դավիթին հրավիրել են Վահագնենց տուն, ինքը պարտավորվել է վերադարձնել գումարը և պայմանավորվել է, որ կգնա Ռուսաստանում կաշխատի ու կվերադարձնի փողը: Բայց չի կարողացել վերադարձնել:

Վահագնի կինն ու մայրը սկսել են հարցը լուծել իր հոր միջոցով:
Գրավ դրված ոսկեղենի համար երկու-երեք ամիս ինքն է վճարել տոկոսադրույքը, բայց հետո Վահագնի ընտանիքին տեղյակ է պահել, որ չի կարողանում վճարել:

Ինքը Վահագնին սպառնալիքներ չի տվել, չի ասել, թե նրա կնոջն ու երեխաներին կվնասի: Ինքն ու Դավիթը Վահագնին չեն փակել խցում, նման բան չէր կարող լինել, որովհետև այդ խցի դուռը չի փակվում:

Իրենք Վահագնի առողջական վիճակի մասին տեղյակ չեն եղել:
Ինքը Վահագնի կնոջը չի զանգել ու չի ասել, թե ինչ-որ մարդիկ նրա ամուսնուն տարել ու թուղթ են թողել:

Խուդոյանն ընդունել է, որ 750 հազար դրամը Վահագնից վերցրել է՝ որպես պարտք, օգտագործել է իր և իր ընտանիքի կարիքների համար ու պարտավորվում է մաս-մաս վերադարձնել:

Ամբաստանյալ Դավիթ Միքայելյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Պատասխանել է հարցերին ու ասել, որ տանիքի նորոգման համար ստեղծել է յոթ հոգուց բաղկացած բրիգադ: Աշխատողներից ավելի վաղ ճանաչել է Վահագնին:

Բրիգադի անդամներն իրար հետ ընդմիջում են արել:

Բոլորի ներկայությամբ Նարեկը Վահագնից պարտքով գումար է խնդրել: Վահագնը համաձայնել է գումար տրամադրել տասը տոկոսով:

Հաջորդ օրը Նարեկն ու Վահագնը գնացել են վերջինիս տուն, տան ոսկեղենը վերցրել, գրավ են դրել, հետո եկել են աշխատանքի:
Աշխատանքից հետո էլ Վահագնի առաջարկով գնացել են ռեստորան ու լավ ժամանակ են անցկացրել:

Իրենք Վահագնին չեն սպառնացել, չեն թողել փակ սենյակում, նրա հեռախոսը չեն վերցրել, չեն սպառնացել, թե ոտքը կապելու են վերելակի ճոպաններից:

Վահագնի առաջ դանակ ու աղ չի դրել ու նրան չի առաջարկել ինքն իրեն մատաղ անել: Իրենք աշխատավայրում դանակ չեն ունեցել, անգամ պանիրը պատառաքաղով են կտրել:

Ինքն իր երեխայի վիրահատության համար Վահագնից գումար չի ուզել, քանի որ վիրահատությունը եղել է պետպատվերի շրջանակներում:

Վահագնը նարդի է խաղացել «Սնիկերսի» դիմաց, բայց «Սնիկերսը» չի գնել՝ գումար չունենալու պատճառով:

Ցոլակ Նասոյանը շորթման համար իրեն մեղավոր է ճանաչել: Նա հյատնել է, թե որդու առաջարկով աշխատել է շինարարությունում: Բրիգադիրը եղել է Դավիթը: Աշխատողների մեջ են եղել Նարեկն ու Վահագնը:

Բրիգադը հաշտ է աշխատել տանիքի վրա: Միասին հաց են կերել: Տանիքում մի փոքրիկ սենյակ կա՝ վերելակի խուցը, այնտեղ իրենց շորերն են փոխել: Անձրևային եղանակին նարդի կամ թուղթ են խաղացել:

Մի անձրևոտ օր Նարեկն ու Վահագնը նարդի են խաղացել, Վահագնը տարվել է 700 հազար դրամ: Նարեկը նրան սպառնացել է, որ եթե այդ փողը չտա, գումարը կկրկնապատկվի ու կկազմի 1 միլիոն 400 հազար դրամ:

Իր ներկայությամբ Նարեկը սպառնացել է Վահագնին, թե գիտի՝ նրա կինը որտեղ է աշխատում, երեխաները որ դպրոցն են հաճախում: Չի լսել, որ Նարեկը բռնաբարության սպառնալիք տա:

Նա միայն ասել է, թե կվնասի Վահագնի կնոջն ու երեխաներին:

Նարեկը սկզբում Վահագնից պարտքով գումար է ուզել, նա մերժել է, հետո իր կամքով Նարեկի հետ նարդի է խաղացել ու տարվել է:

Ինչ վերաբերում է իր կողմից ասածին, թե Վահագնի ոտքը կկապի վերելակի ճոպաններից ու վերելակը բաց կթողնի, ապա դա կատակ է եղել, սակայն Վահագնը լուրջ է ընդունել:

Իր ներկայությամբ Դավիթը դանակ ու աղ է դրել Վահագնի առաջ՝ սեղանին, ու առաջարկել է, որ նա ինքն իրեն մատաղ անի:

Վահագնը Նարեկին փողը տվել է սպառնալիքների ազդեցության տակ, տոկոսների մասին խոսք չի եղել:

Ինքը չի նկատել, որ Վահագնին խցում փակեին, այդ խցի դուռը չի փակվում:

Ամբաստանյալն ասել է, որ «Կռոյի օբյեկտ» գնացել են ո՛չ Վահագնի առաջարկով:

Տուժող Վահագնը հայտնել է, թե ինքը աշխատակիցներից մեկի մոտ դժգոհել է, որ իրենց կատարած նույն աշխատանքի համար Երևանում կրկնակի են վարձատրում, հնարավոր է, որ այստեղ իրենց խաբում են:

Այդ դժգոհության հետ կապված՝ Նարեկ Խուդոյանն իրեն հրավիրել է զրույցի և պարտադրել, որ ինքը 700 հազար դրամ վճարի՝ վարձատրությունից դժգոհելու, «սխալն ուղղելու, մաքրությունը պահելու և տղա մնալու համար»:

Նա սպառնացել է վնասել իր ընտանիքին՝ սպանել իրեն, բռնաբարել կնոջը, վատություն անել երեխային, չվճարելու դեպքում էլ կրկնապատկել գումարը:

Ինքը հավատացել է, որ Նարեկը կիրագործի իր սպառնալիքները, քանի որ նա ֆիզիկապես ուժեղ է եղել բոլորից:

Իրեն ստիպել են նարդի խաղալ, իբր՝ որ 700 հազար պարտքը մարվի: Բայց ինքը խաղալ չի իմացել, տարվել է:
Վերելակի խցում են նարդի խաղացել:

Դավիթն իրեն տվել է երեք հատ թուղթ, Նարեկի թելադրանքով ինքը գրել է՝ իբր Նարեկին պարտք է 1 միլիոն 400 հազար դրամ: Մի օրինակը տվել են իրեն, մյուս երկուսը Նարեկի կամ Դավիթի մոտ են եղել: Տուն գնալիս ինքն իր մոտի թուղթը պատռել է:

Հաջորդ օրը գնացել է աշխատանքի՝ առանց փողի: Նարեկը, Դավիթն ու Ցոլակն իրեն փակել են վերելակի խցում, Նարեկը զանգել է իր կնոջն ու ասել, թե ինչ-որ տղամարդիկ ամուսնուն տարել են, թողել են մի նամակ:

Ինքը փակված մնացել է մեկ-երկու ժամ: Իր հեռախոսը եղել է Նարեկի մոտ:

Ինքը Նարեկի հետ գնացել է իր բնակարան: Զգեստապահարանում գումար փնտրելու ժամանակ Նարեկը գտել է տասը հազար դրամ, որը պահված էր կոմունալ վճարումների համար:

Հետո Նարեկը գտել է իրենց ոսկեղենը: Վերցրել ու գնացել են բանկ, գրավադրել են, գումարն ինքը տվել է Նարեկին:

Այդ օրվա աշխատանքից հետո բրիգադի անդամները գնացել են ռեստորան: Ինքը չի ցանկացել գնալ, բայց ստիպողաբար տարել են՝ սպառնալով, որ եթե չգնա, կգցեն մեքենայի տակ:

Հետո ինքը ջերմության մեջ է եղել: Չի կարողացել կնոջը բանավոր հայտնել կատարվածը, հայտնել է գրավոր: Կինն ու մայրը գնացել են Խուդոյանի տուն, բայց գումարը հետ ստանալ չեն կարողացել:

Ինքը մինչև դեպքը բուժում է ստացել, լիովին չի ապաքինվել: Դեպքից հետո իր հոգեվիճակն ավելի է վատացել:

Ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Խուդոյանին դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Նա կալանքի տակ է առնվել դատական նիստերի դահլիճում: Պատժի սկիզբը կհաշվվի 2014 թվականի մայիսի 30-ից:

Դավիթ Միքայելյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու օրվանից:

Ցոկալ Նասոյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 1 տարի փորձաշրջան:

Նարեկ Խուդոյանից, Դավիթ Միքայելյանից, Ցոլակ Նասոյանից հօգուտ տուժող Վահագն Ա.-ի համապարտության կարգով կբռնագանձվի 752 հազար 700 դրամ գումար՝ որպես շորթմամբ պատճառված վնասի հատուցում:

Դատավճռի դեմ բողոքներ են բերել Նարեկ Խուդոյանի և Դավիթ Միքայելյանի շահերի պաշտպանները՝ միջնորդելով արդարացնել իրենց պաշտպանյալներին կամ մեղմացնել նրանց պատիժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում