«Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել դորտմունդյան ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է 101Greatgoals-ը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագրում կա կետ՝ ըստ որի՝ նա կարող է ակումբը 2015թ. լքել 35 մլն եվրոյի դիմաց:
Ռոյսի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Բավարիա»-ն ու «Բարսելոնա»-ն: