Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Դանիել Ագերը մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությանը: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
«Բարսելոնա»-ն պատրաստ է դանիշացի պաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 15 մլն եվրո: Մոտ ժամանակներս տրանսֆերի մասին կարող է հայտարարվել պաշտոնապես:
Նախորդ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլ»-ի կազմում անցկացրել է 23 խաղ՝ խփելով 2 գոլ ու կատարելով 1 գոլային փոխանցում: