Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներին կարգելվի ներկել մազերը ազգային թիմում հանդես գալու ընթացքում: Այդ մասին հայտարարել է աշխարհի 5-ակի չեմպիոնների նորանշանակ գլխավոր մարզիչ Դունգան:
«Թույլ չեմ տա ֆուտբոլիստներին ներկել մազերը, երբ նրանք հավաքականում լինեն: Նրանք կարող են անել դա մինչև մրցաշարի մեկնարկը կամ դրա ավարտից հետո: Սակայն զգուշացնում եմ, որ ցանկացած առաջնության ընթացքում նրանք պետք է մտածեն միայն հաղթանակների մասին:
Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա ինձ համար կարևոր է, որ նրա բոլոր մտքերը կապված լինեն ֆուտբոլի հետ: Չեմ պատրաստվում ընդգրել նրան ազգային թիմի հիմնական կազմում միայն այն պատճառով, որ նա ճանաչված է աշխարհում»,- ասել է Դունգան: