Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Լավագույն մարզական ընտանիք-2014». Հաղթողները պարգևատրվեցին

Հուլիսի 27-ին Ծաղկաձորի մարզահամալիրի մարզադաշտում ամենամասսայական միջոցառման՝ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2014» ամենամյա 11-րդ մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին և հաղթողների պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, ՀՀ մարզպետները և պաշտոնատար այլ անձինք:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է «Մարզական ընտանիք» մրցույթի ինչպես հաղթողներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին, նշելով, որ այսպիսի մրցույթներում պարտվողներ չեն լինում՝ հաղթում են բոլորը:

Հանրապետության նախագահը մրցույթի հաղթողներին է հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, ինչպես նաև գավաթներ՝ առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած և մրցույթի ընդհանուր հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված Երևանի. Շիրակի և Կոտայքի թիմերին: Հաղթողի գավաթը հանձնվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, երկրորդ տեղը գրաված թիմի գավաթը` Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, իսկ երրորդ տեղը զբաղեցրած թիմինը՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից պարգևատրվել են նաև մարզահագուստով և նվերներով:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավանդույթի համաձայն դրամական պարգևներ է շնորհել տարիքային չորս խմբերի և հաշմանդամ ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներին:

Նախարար Գաբրիել Ղազարյանը «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի պատասխանատու, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի ողջույնից և զեկույցից հետո պարգևատրել է ըստ տարիքային խմբերի առանձին մարզաձևերում հաղթող ընտանիքներին:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայություն

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում