«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիի կարծիքով` իր թիմին բարդ խաղեր են սպասվում մրցաշրջանի սկզբնամասում: Ա Սերիայի առաջիկա մրցաշրջանի առաջին երեք տուրերում «ռոսսոներիներ»-ը խաղալու են «Լացիո»-ի, «Պարմա»-ի և «Յուվենթուս»-ի դեմ:
«Իհարկե, մրցաշրջանի սկզբնամասը բարդ կլինի: Մենք պետք է հունի մեջ մտնենք: Սակայն երեք խաղից երկուսը մենք անցկացնելու ենք սեփական հարկի տակ: Իսկ դա կարող է առավելություն լինել մեզ համար:
Երրորդ տուրում «Յուվենթուս»-ի դեմ խա՞ղը: Վաղ թե ուշ ստիպված ենք լինելու խաղալ բոլոր թիմերի հետ»,- Football Italia-ն մեջբերում է Ինձագիի խոսքերը: