«Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է այն մասին, թե ինչպես է փոխըմբռնման հասել թիմակցիների հետ: Նա նշել է, որ դեռ լավագույն մարզավիճակում չէ:
Հիշեցնենք` Լևանդովսկին «Բավարիա»-ի հետ պայմանագիր է ստորագրել նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, իսկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով միացել է Գերմանիայի չեմպիոններին:
«Առաջին իսկ օրվանից լիովին փոխըմբռնման եմ հասել թիմակիցներիս հետ: Օրեցօր ինձ այստեղ ավելի լավ եմ զգում: Սակայն ինձ դեռ ժամանակ է պետք` «Բավարիա»-ում լիովին ինտեգրվելու համար»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը: