Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը չի ցանկանում հեռանալ թիմից: Այդ մասին հայտնել է դարպասապահի գործակալ Մանուել Գարսիա Կիլոնը: Վերջինս հայտարարել է, որ Լոպեսը չի ուսումնասիրում այլ ակումբ տեղափոխության տարբերակը:
«Կլքի՞ արդյոք Դիեգոն «Ռեալ»-ը Կեյլոր Նավասի տեղափոխությունից հետո: Ներկայումս այդ տարբերակը չի ուսումնասիրվում: Դիեգոն կմնա «Ռեալ»-ում»,- ասել է գործակալը:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կեյլոր Նավասը մոտ է «արքայկան ակումբ» տեղափոխությանը, իսկ թիմի առաջատար Իկեր Կասիլյասը կարող է կարիերան շարունակել «Արսենալ»-ում: