Ճապոնիայում հուլիսի 21-ից արևային հարված ախտորոշմամբ մահացել է 15 մարդ, 8580-ը հոսպիտալացվել են՝ հայտնել է երկրի Հրշեջ ծառայության վարչությունը, որի ենթակայության տակ է գտնվում նաև շտապօգնության ծառայությունը:
Հուլիսի 21-27-ը Ճապոնիայում արևային հարվածից հոսպիտալացվել է մոտ 8.6 հազար մարդ, ինչը 2.6 անգամ ավելի է նախորդ շաբաթվանից (3309 մարդ):
Անցած շաբաթ Ճապոնիայի տարածքի մեծ մասում շոգ եղանակ էր, որի գագաթնակետը ուրբաթ ու շաբաթ օրերին էր: NHK հեռուստաընկերության տվյալներով՝ միայն շաբաթ օրը մահացել է 7 մարդ, հոսպիտալացվել 1.8 հազար մարդ:
Ըստ Ճապոնիայի գլխավոր հիդրոօդերևութաբանական գործակալության՝ Օբամա քաղաքում գրանցվել է 38.7 ջերմաստիճան, Կիոտոյում՝ 38.3, Տոյամա ու Յոնագո քաղաքներում՝ 38 ջերմաստիճան:
Միայն Տոկիոյում հոսպիտալացվել է 620 մարդ: